Հասցեն՝ Ամենագույնզգույն երկիրը աշխարհում՝ Հայաստան

Գեղեցիկ Ծաղիկներ

Լավագույն առաջարկները

Ձեր Կարծիքը էական է

Հաճախորդների կարծիքներ

Կարեն

Շնորհակալություն գեղեցիկ և թարմ ծաղկեփնջի համար, ընկերուհիս շատ ուրախացավ

Աննա

Բարև ձեզ: Ծաղկեփունջը նվիրել եմ ընկերուհուս ծննդյան կապակցությամբ և նա շատ գոհ էր, վարդերի հոտի մասին խոսք անգամ չկա 🙂

Ծաղիկներ – Caxikner.org

Մեր կայքում դուք կգտնեք գեղեցիկ և գույնզգույն ծաղիկներ, որոնք կգեղեցկացնեն ցանկացածի օրը և այն կսարքեն իսկական տոն: Մեզ համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այս հարցում: Այս պահին հնարավոր է միայն առաքման տարբերակը, բայց հետագայում դուք կկարողանաք ինքներդ մոտենալ և վերցնել ձեր պատվիրած ծաղիկները:

Ծաղիկ բառը ինքնըստինքյան բնորոշում կամ խորհրդանշում է մեկ բան՝ գեղեցկություն: Բոլոր ազգերի համար էլ ծաղիկը մեծ և խորհրդավոր նշանակություն ունի, չկա մի կարևոր տոնախմբություն կամ արարողություն, որը կանցնի առանց ծաղիկների առկայության, անկախ նրանից այն ուրախության թե տխրության առիթ է: Այս երևույթը դեռևս հազարամյակներ առաջ է մտել մարդկանց կենցաղի մեջ: Մեր օրերում որևէ արարողություն առանց ծաղիկների պատկերացնելն անհնար է:

Բոլորիս էլ հայտնի է, որ բույսերը ամենայն հավանականության եղել են առաջի կենդանի օրգանիզմները, որոնք ֆոտոսինթեզի հաշվին պայմաններ են ստեղծել կյանքի զարգացման և տարածման համար: Կենդանիները, ինչպես գիտենք, չեն կարող ապրել առանց թթվածնի, իսկ թթվածնի աղբյուրը բուսականությունն է: Առաջին ծաղկավոր բույսերը համարվում են ծաղկասերմերը: Ծաղկի զարգացումը համարվում է էվոլյուցիայի կարևորագույն հանգուցակետերից մեկը, որը գիտական տերմինով կոչվում է մեծ արոմորֆոզ:

Առաջին հերթին առաջացան իրենց վառ գույներով և հոտով միջատներին գերող ծաղիկներ, ինչն էլ իր հերթին խթանեց նրանց լայն տարածումը թե ցամաքում և թե ջրում: Հետագայում նաև փոշոտման համակարգի զարգացմամբ պրոցեսին մասնակցեցին այլ կենդանիներ՝ կաթնասուններ, թռչուններ: Մի որոշ ժամանակ անց ողջ երկիրը կանաչապատվեց:

Կարելի միանշանակ պնդել, որ ծաղիկը ոչ միայն գեղեցկություն է խորհրդանշում այլ նաև կյանք: Մարդկանց մի մասը այսօր այդքան էլ հարգալից չեն վերաբերվում բույսերին և ընդհանրապես կանաչ տարածքներին, բայց բարեբախտաբար կա դրական տենդենց: Գնալով մարդիկ էլ ավելի շատ են գիտակցում, որ կանաչ տարածությունը պետք է աչքի լույսի պես պահել, քանզի այն էլ է կենդանի օրգանիզմ, ավելին այն մեր կենսական պայմաններն ապահովող կենդանի օրգանիզմն է:

Մի խոսքով՝ ծաղիկները և բույսերը մեր կյանքի ուղեկիցներն են և մեր կենցաղի անբաժան մասը: Մեր երկրի բնությունը շատ հարուստ է վայրի ծաղիկներով: 18-րդ դարում Ժոզեֆ Պիթոն(Ֆրանսիացի մեխ բնագետ) ճանապարհորդելով Արևմտյան Հայաստանում նկատել է, որ մեր բնությունը շատ հարուստ է բազմազան ծաղկատեսակներով, հատկապես վարդակակաչներով և հիրիկներով: Նա առիթը բաց չի թողել և իր հետ Ֆրանսիա է տարել որոշակի քանակությամբ սերմեր և կոճղարմատներ: Հայկական ծագում ունի այս պահին ողջ աշխարհում տարածված և մշակվող արևելյան կակաչը:

Մեկ բան հստակ է և պարզ, պետք է պահպանել և խթանել կանաչի տարածումը մեր շրջապատում: Բնությունը և կանաչ տարածքները ունեն մեր կարիքը, բայց հաստատ կարող ենք ասել, որ մենք էլ ավելի շատ ունենք նրանց կարիքը:

Ամեն ինչ փոխադարձ է և փոխկապակցված, այնպես որ սիրեք և պահպանեք ձեզ շրջապատող բնությանը ինչպես ձեր հարազատին: