Հասցեն՝ Ամենագույնզգույն երկիրը աշխարհում՝ Հայաստան

Ձնծաղիկ

Ձնծաղիկ

Ձնծաղիկը շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր ծաղկաբույս է։ Տարածված է եվրոպայում և Ասիայում: Հանդիպում է նաև Հայաստանում, ընդ որում այս տեսակին շատ մոտ գտնվող անդրկովկասյան ձնծաղիկը որպես հազվագույտ տեսակ գրանցված է Հայկական«Կարմիր գրքում»։ Ունի բազմաթիվ հիբրիդային այլատեսակներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեկորատիվ պարտիզագործության բնագավառի համար։ Բացի այդ, ձնծաղիկն ունի նաև բուժիչ նշանակության, պարունակում է գալանտին և գալանտամին ալկալոիդներ։

Ձնծաղիկը գարնան ավետաբեր է, հազիվ ձյունից ազատված հողակտորներում, ուղղակի ձյան տակից բացվում են նրա սպիտակ կամ թեթևակի վարդագույն հրաշալի ծաղիկները։ Սոխուկները կլոր են, մսալի, տերևները գծային են։ Լուսասեր է, ցրտադիմացկուն և բավականին խոնավասեր։

Լավ է աճում թեթև ավազակավային կամ կավաավազային հողերում, վատ է տանում օրգանական նյութերի, հատկապես թարմ գոմաղբի աոկայությունը։ Կան այնպիսի սորտեր, որոնք ծաղկում են հոկտեմբերից մինչև հունվարի վերջերը (մեղմ, անձյուն ձմեռների դեպքում)։ Վերատնկել կարելի է ծաղկումից հետո կամ վեգետացիայի վերջում։ Հեշտությամբ է բազմանում ինքնացանքով, ընդ որում սերմնաբույսերը ծաղկում են 3-4-րդ տարում։

Պիտանի է ալպինարիաների և քարապարտեզների ձևավորման համար։ Օգտագործվում են վաղ գարնանային բոլոր տիպերի ձևավորումներում, ինչպես նաև մի շարք ծաղկային վերադաշնակումներում։