Հասցեն՝ Ամենագույնզգույն երկիրը աշխարհում՝ Հայաստան

Հովտաշուշան

Հովտաշուշան

Հովտաշուշանն շաշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա և կոճղարմատավոր ծաղկաբույս է համարվում։ Այս բույսի բարձրությունը կարող է հասնել մինչև 25 սմ-ի, ունի լայն էլիպսաձև տերևներ, բուրումնավետ է, ունի զանգականման մանր և սպիտակ ծաղիկներ, որոնք հավաքված են ողկույզանման ծաղկաբույլերում։ Վայրի վիճակում այս բույսը հիմնականում տարածված է Հայաստանամ, Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպսւյում։ Դեկորատիվ և նրբագեղ առանձնահատկություններից բացի հովտաշուշանն ունի նան բուժիչ նշանակություն (շատ է օգնում սրտային հիվանդությունների դեպքում);

Հովտաշուշանն ունի մի շարք տարատեսակներ (կարող է լինել վարդագույն լիաթերթիկ ծաղիկներով կամ ուղղակի խայտաբղետ տերևներով, նույնիսկ խոշորածաղիկ և այլն)։ Հիմնականում բազմանում է սերմերի և կոճղարմատների միջոցով: Հովտաշուշան բազմացնելն այդքան էլ դժվար գործ չէ, կոճղարմատները լավ լվանալուց և դրանք մասերի բաժանելուց հետո (յուրաքանչյուրի վրա թողնում ենք 2—3 բողբոդջներ), գարնանը կամ աշնանը տնկում ենք մեկը մյուսից 20—25 սմ հեռավորության վրա, 50—70 սմ միջշարքային տարածություններով։

Այնուհետև ցանկալի է հողը պարբերաբար փխրեցնել, լուծել մոլախոտերի հարցը և առատորեն ջրել։ Երկրորդ տարում ուղղակի օժանդակ սնուցում ենք տալիս։ Հովտաշուշանը չափից շատ խոնավասեր է, պահանջում է ոչ միայն հողի, այլ նաև օդի խոնավություն, ջերմասեր է։ Խորհուրդ է տրվում աճեցնել միայն Հայաստանի խոնավ ու մեղմ կլիմա ունեցող անտառային շրջաններում։

Ցանկալի է աճացնել քարապարտեզներում, ծաղկային օջախներում որպես վաղաժամ ծաղկող բույս։ Այս բույսի մասին բազմաթիվ առասպելներ ու հեքիաթներ կան։