Հասցեն՝ Ամենագույնզգույն երկիրը աշխարհում՝ Հայաստան

Գեորգենի – ծաղկի նկարագրությունը

Գեորգենի – ծաղկի նկարագրությունը

Գեորգենի

Գեորգենի աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա արմատապալարավոր ծաղիկ է: Այս բույսը ծագումով Կենտրոնական Ամերիկայից է և ունի լայն տարածում: Գեորգենիի ցողունը սնամեջ է, մոտավորապես 20-250 սմ բարձրությամբ և ճյուղավորված: Այս բույսի արմատները խիստ հաստացած են և պարունակում են մեծ քանակությամբ ինուլին: Ինչ վերաբերվում է տերևներին, դրանք հիմնականում կտրտված փետրաձև են:

Հայտնի են այս բույսի ընդամենը 15 վայրի տեսակ, մնացածը ստացված են հիբրիդացումով: Մշակության մեջ կան մի քանի հազար տեսակի Գեորգենու սորտեր(մոտ 8000 տեսակ): Գեորգենու սորտերը հիմնականում տարբերվում են իրարից ծաղկաբույլերի գույնով, մեծությամբ և ձևով:

Գեորգենին ջերմասեր բույս է, սակայն այդքան էլ չի սիրում շոգը և օդի չորությունը: Բույսի համար ավելի բարենպաստ է չափավոր խոնավ և սննդամթերքով հարուստ ստրուկտուրային հողը: Այս բույսը ծաղկում է առատորեն, միչև աշնանային ցրտահարությունների սկսվելը:

Գեորգենին հիմնականում բազմանում է սերմերով, պալարներով կամ կտորներով: Որոշ դեպքերում բույսը կարող է բազմանալ նաև պատվաստով: Կտորներով աճեցված բույսերը համամատած մյուս եղանակներով աճեցվածների ավելի ուշ են ծաղկում(10-12 օր):

Եթե բույսը պալարներով եք ցանկանում բազմացնել, ապա յուրաքանչյուր կտրոնի վրա պետք է թողնել արմատավզիկի մի մասը՝ չհեռացնելով բողբոջը:

Գեորգենի ծաղիկը աշխարհին հայտնի է Dahlia անվանմամբ: Այս ծաղկի տեսակը հիմնականում օգտագործվում է պարտեզների և ծաղկանոցների ձևավորման համար:

Մեր բլոգում կարող եք գտնել հետաքրքիր ինֆորմացիա հովտաշուշանի, ձնծաղիկի, ինչպես նաև այլ հայտնի և գեղեցիկ ծաղիկների մասին: